MARKOO– ն ծրագրային լուծումերի հիման վրա ձևավորված ընկերություն է, որը օգնում է բրենդներին զարգանալ՝ ինֆլուենսերների մարքեթինգային արշավով: Այն ինքնուրույն հարթակ է, որտեղ հավաքվել են ամբողջ աշխարհից մեծ թվով հայ ինֆլուենսերներ՝ ընտրելով հենց մեզ: Չնայած այն փաստին, որ բոլորն էլ կարող են գրանցվել այստեղ, միևնույնն է մեր թիմն ունի չափորոշիչներ, ըստ որի էլ ընտրում է գրանցվողներին. սա անհրաժեշտ է՝ մեր բիզնես ընկերներին ներկայացնելու և համապատասխանեցնելու համար: Արդյունքում կարևոր է, որ ունենաք ամենաքիչը 2000 հետևորդ, որպեսզի մեր էջում համարվեք ինֆլուենսեր.
Յուրաքանչյուր ինֆլուենսերի՝ չափորոշիչներին համապատասխանելու և հաստատվելու փուլից հետո վերջինիս անունը մտնում է MARKOO-ի տվյալների որոնման բազա, այնուհետև ինֆլուենսերները ստանում են առաջարկներ՝ մեր բիզնես ընկերների կողմից.
Սակայն որպեսզի Բիզնես կազմակերպությունները ճիշտ կողմնորոշվեն ընտրության հարցում, մենք առաջարկում ենք 2 տարբերակ՝ շուկայական փորձի վրա հիմնված ստանդարտ և էքսկլյուզիվ փաթեթներ: Համաձայն երկու փաթեթների էլ՝ մեզ հետ համագործակցող ընկերությունները պետք է միայն ստեղծեն և հստակ սահմանեն իրենց աշխատանքը և նախընտրելի ինֆլուենսերներին: Արդյունքում Բիզես ընկերը միայն պետք է որոշի՝ ուզում է ընդունել մասնակցության հայտ ներկայացնող ինֆլուենսերին, թե ոչ.
Ընկերության գործունեությունը նկարագրելիս պետք է հնարավորինս մանրամասն և հստակ տեղեկություն ներկայացնել: Դե իսկ ավտոմատեցված համակարգի շնորհիվ, այդքանից հետո պետք է նստել և սպասել արդյունքին: MARKOO-ի թիմը կկատարի համապատասխան հետազոտություններ, արդյունքում կառաջարկի ինֆլուենսերների խումբ, ովքեր էլ հստակ և ճիշտ կներկայացնեն ձեր բրենդը, ընկերությունը և առաջարկած ծառայությունները.